ՀՀ ԱՆ հայտնում է, որ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) կազմակերպել է առողջապահական պաստառների առցանց նոր ցուցադրություն` տալով «Առողջապահական պաստառների ընտրանի» նախաձեռնության մեկնարկը:
Կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ կապված նոր պայմաններում ՀԳԲԳ-ն առցանց հարթակում ներկայացնում է առողջության համար վտանգավոր վարակների վերաբերյալ պաստառներ։ Ցուցադրությանը ներկայացված են երկու տարբեր սերունդների ներկայացուցիչների՝ Սերգեյ Արուտչյանի և Արթուր Մանուկյանի աշխատանքները։
Բոլոր հետաքրքրվողները առցանց ցուցադրությունը դիտելու համար կարող են հետևել գրադարանի կայքին www.medlib.am հղումով, նաև` ֆեյսբուքյան էջին:
Նշենք, որ ՀԳԲԳ-ն Հայաստանի բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոններից մեկն է: Այն համալրում, կազմակերպում, պահպանում և ընթերցողներին է տրամադրում կենսաբժշկական ոլորտի տպագիր և էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրները, ինչպես նաև ապահովում է բժիշկներին ավանդական և ժամանակակից համակարգերի միջոցով տեղեկատվական ծառայությունների մատուցումը և բժշկական գրադարանների ցանցի համակարգումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







