«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կիսվել է Armtimes-ի նյութով, որում մեծահասակ բնակչության գծով տեղակալ Հեղինե Պետրոսյանն ընդգծել է, որ դիմակ չդնելու թույլտվություն ունեցող մարդիկ պիտի գիտակցեն, որ դա միայն բաց տարածքներին է վերաբերում.
«Եթե նրանք մտնում են փակ տարածք, ապա անպայման պիտի դիմակ կրեն. իրենք հենց այն ռիսկային խմբում են, որ կարող են ապագայում անհրաժեշտություն ունենալ հիվանդանոցային բուժման»:
Նա ընդգծեց դիմակների կարեւորությունը՝ հիշեցնելով դրանց արդյունավետությունը ողջ երկրում վարակի տարածման կանխարգելման առումով: Ըստ նրա՝ դիմակի որակյալ կրման եւ վարակի տարածման համադրությամբ կատարված վիճակագրությունը փաստում է, որ դիմակը մեծամասամբ պաշտպանիչ միջոց է ընդդեմ վարակի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







