Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:07

ԿԳՄՍ նախարարությունը դիմումներ է ուղարկել միջազգային կառույցներին, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ։ Իջևանի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ասաց, որ քննարկվում է դասերը սեպտեմբերից սկսելու հավանականությունը և դիտարկել է համայքների կրթական հաստատություններում ապաստարանների վիճակը։

«Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ սահմանամերձ մարզում կարևոր էր տեղեկանալ կրթական հաստատությունների իրավիճակին, այս փուլում գումարվել էր նաև ռազմական իրավիճակը։ Մեզ հետաքրքրում էր նաև, թե անվտանգության տեսանկյունից ինչպե՞ս են պատրաստված դպրոցներն ու մանկապարտեզները, կա՞ն արդյոք ապաստարաններ»։

Հարությունյանը նշել է, որ Ներքին Կարմիրաղբյուրում, Այգեպարում, Մովսեսում, Բերդում ապաստարաններ կան, դրանք պարզապես պետք է բերվեն պատշաճ վիճակի և մինչև սեպտեմբեր այլ համայնքներում նույնպես կլինի պատրաստություն։ «Հանձնարարականներ են եղել, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը սահմանամերձ համայնքներում պատշաճ պատրաստություն  լինի ապաստարանների, որպեսզի հարկ առաջացած դեպքում երեխաներին տեղափոխենք ապաստարաններ։ Աստված չանի, եթե նորից հակառակորդը խախտի հրադադարը, ռազմական իրավիճակների կամ հրետակոծության ժամանակ երեխաներն ապահով են լինելու», — ասել է նախարարը։

Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ հակառակորդը թիրախավորել էր նաև կրթական հաստատությունները, մի շարք համայնքերում վնասվել են շենքեր։ ԿԳՄՍ նախարարությունը դիմումներ է ուղարկել միջազգային կառույցներին, ինչես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ։ Հրավիրել է բոլորի ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը խախտել է միջազգային մի շարք կոնվենցիաներ՝ կրթական իրավունքի և կյանքի իրավունքի։ Նախարարը կոչ է արել համապատասխան բոլոր միջազգային կառույցներին՝ միանալ այս անթույլատրելի իրավիճակի դեմ պայքարին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+