Այսօր՝ հուլիսի 17-ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում հողին հանձնվեց թշնամու դավադիր կրակից հուլիսի 14-ին զոհված 20 -ամյա կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի աճյունը: Այս մասին հայտնում է Սիսիանի համայնքապետարանը:
Հուղարկավորությունը կատարվեց զինվորական արարողակարգով: Ներկա էին ԱԺ պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, հոգևոր հայրեր և հարյուրավոր սիսիանցիներ:
Գրիշային հետմահու շնորհված Մարտական ծառայության մեդալը հանձնվեց ծնողներին:
Գրիշա Մաթևոսյանի աճյունը հողին հանձնվեց զինվորական նվագախմբով` պատվո համազարկերի ներքո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







