Բերդ քաղաքում հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» եւ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Սա խիստ դատապարտելի է, քանի որ «Տավուշ տեքստիլ»-ն արտադրում է բժշկական դիմակներ, այս կորոնավիրուսի պայմաններում հարցը դիտարկվում է մարդասիրական ոլորտում և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին է խոսքը:
Մինչ հրետակոծելը ԱԹՍ-ներով հետախուզել են, եւ ենթադրում ենք, որ նախապես իմացել են, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկտ, այլ առողջապահական նպատակներով հենց դիմակ արտադրող: Առավելևս, որ դա իրականացվել է ցերեկային ժամերին, այնտեղ գտնվել են աշխատողներ։ Ակնհայտ է, որ սա հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին է»,- նշել է Թաթոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







