Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:35

Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարով

Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարով

Խորհրդարանը քննարկեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ևս 2 տարով երկարաձգել թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ 2017-ի հունվարի 1-ից սկսած` գործատուն այլևս պարտավոր չէ վարել աշխատանքային գրքույկներ: Օրենքով սահմանվել է, որ իրենց մոտ գտնվող աշխատանքային գրքույկները գործատուները ներկայացնում են իրավասու մարմիններին, որոնք թվայնացվում և վերադարձվում են:

«Ի սկզբանե նախատեսված է եղել ժամկետ: Օրենքի նախագիծն ընդունելու պահին այդ ժամկետը եղել է 2 տարի, այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ին գործընթացը պետք է ավարտվեր: Սակայն 2017 և 2018 թթ. իրականացված աշխատանքները չտվեցին բավարար արդյունք, և 2019-ի հունվարի 1-ի դրությամբ թվայնացվել էր դեռևս 270 հազար հատ աշխատանքային գրքույկ»,-ասաց Սաիյանը:

Նախարարության նախաձեռնությամբ ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով: Սակայն սա ևս բավարար չի եղել գործընթացն ավարտին հասցնելու համար, այս ընթացքում շուրջ 125 հազար աշխատանքային գրքույկներ են թվայնացվել:

Այսպիսով` նախագծով առաջարկվում է գործընթացի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Սաիյանը մանրամասնեց՝  նախատեսվում են հստակ ժամկետներ, թե գործատուն ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում պետք է աշխատանքային գրքույկները ներկայացնի իրավասու մարմնին:

Առաջարկվում է օրենքով սահմանել, որ գործատուի աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է գործատուի վրա դրվել նաև դատական կարգով:

Նախարարության գնահատմամբ՝ այս պահին աշխատող գործատուների մոտ է ևս շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+