Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իրականացնում է Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի արտադրությա տեղայնացումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
Առաքելյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ բոլոր նյութերը ստացել են մայիսի 14-ին, այս մեկուկես ամիսների ընթացքում իրականացրել են նախաարտադրական պրոցեսների շտկում, լաբորատոր փորձարկումներ և փոքրածավալ խմբաքանակի արտադրություն, որն ուղարկել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն փորձարկամ։
«Այսօր ստացել ենք պատասխանները․մեր թեստերը երաշխավորում են աշխատել 4 նմուշների պատրաստման եղանակներից 3-ի հետ, ինչը բավականաչափ լավ արդյունք է և այդ երեք նմուշներին ապահովում են բարձր ճշտություն»,- ասաց Առաքելյանը։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը հայտնեց, որ ներկայումս պլանավորում են արտադրել այնքան թեստեր, որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ մոտավորապես 2-2․5 հազար և նախատեսում են պայմանավորվածություն ձեռք բերել առողջապահության նախարարության հետ, որպեսզի այդ թեստերը մատակարարեն։
«Ինստիտուտը ներգրավված է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր գիտական փորձարկուներին, փորձարկել են այն ախտահանիչ սարքերը, որոնք ստեղծել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, փորձակել են ախտահանող նյութերը, որոնք մշակվել են ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից։ Շարունակում են գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են կորոնավիրուսի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը և այն քիմիական միացությունների հայտնաբերմանը, որը կարող է հետագայում, դառնալ դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- ասաց Առաքելյանը։
https://www.facebook.com/armeniatodayarm/posts/781062266013747
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







