Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:01

Ամեն օր բախվում ենք մինի-կամ մաքսի-ճգնաժամերի հետ․ Նիկոլ Փաշինյան

Ամեն օր բախվում ենք մինի-կամ մաքսի-ճգնաժամերի հետ․ Նիկոլ Փաշինյան

Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե որքանով են Հայաստանում լսում մասնագիտական հանրության կարծիքը համաճարակի պայմաններում, չէ որ շատ երկրներում կառավարություններին կից ստեղծվում են մասնագետների խմբեր, որոնք սերտորեն համագործակցում են իշխանությունների հետ:

«Կառավարության հետ մասնագետներն աշխատում են առաջին իսկ օրերից, բացի այդ, մենք մի քանի քննարկումներ ենք նախաձեռնել մասնավորապես, Ազգային ժողովի առողջապահության հարցերով հանձնաժողովի հետո, և պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը կհավաքագրի առաջարկությունները և դրանք կփոխանցի պարետատուն», — ասել է վարչապետը:

Սակայն, ընդգծել է Փաշինյանը, աշխարհում չկա գաղտնի կամ փակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ պետք է անել կորոնավիրուսով չվարակվելու համար։ Եվ մենք ոչ մի խնդիր չունենք գիտելիքների առումով, թե ինչ պետք է անենք, մենք խնդիրներ ունենք վարքագծի կանոնների պահպանման տեսակետից։

«Այդ պատճառով մենք ամեն օր բախվում ենք մինի-կամ մաքսի-ճգնաժամերի, ինչպես, օրինակ, Varks.am-ի հետ կապված, երբ պարզվել է, որ լուծարվող ընկերությունը հաճախորդներին հայտնել է, որ պարտքի որոշակի մասի վճարման դեպքում մինչև հունիսի 30-ը նրանք կազատվեն տուգանքներից և տույժերից,և ընկերության մասնաճյուղերի առջև ստեղծվել են բազմություններ», — նշել է Փաշինյանը:

Բայց վարքագծի կանոնների չպահպանումը ամենևին էլ զուտ հայկական ֆենոմեն չէ, դա բնորոշ է ամբողջ աշխարհին, այդ թվում և եվրոպական երկրներին, ինչպես պնդում են այդ երկրների մասնագետները, ասել է վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+