«Ես վերադառնում եմ աշխատանքին և կյանքին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհահռչակ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
«Ողջույն բոլորին: Վաղուց չենք հանդիպել, բայց հիմա ես վերադառնում եմ աշխատանքին և կյանքին: Ինչպես ձեզնից շատերը, ես էլ եմ սովոր մեկուսացած աշխատել: Դա իդեալական չէ, սակայն շատ ժամանակ է խնայում: Այլ նորություններ՝ վերջապես սկսեցի համեղ ուտեստներ պատրաստել»,- գրել է Արոնյանը։
Գրոսմայստերը նշել է, որ շատ երաժշտություն է լսել, ու նոր արտիստների է բացահայտել՝ խորհուրդ տալով դասականից լսել՝ Մարիա Գրինբերգ և Տատյանա Նիկոլաևնա, ջազից՝ Էնդի Բեյ:
«Հիմնականում Երևանում եմ լինում, երբեմն ընկերներիս հետ օրը բնության գրկում ենք անցկացնում»,- գրել է Արոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







