Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ։ Այս մասին հայտնում են մի շարք լրատվամիջոցներ։ Նա ժամը 14։00-ին կներկայանա ԱԱԾ։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ի մոտ Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում. «Ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի։ Ցավոք սրտի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում փոխիշխանություն հնարավոր չի։ Իրենց պետք է վռնդել իշխանությունից։ Իրենք այսօր պետությունը տանում են դեպի կործանում»,-ասել էր Ռուբեն Հակոբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







