Սյունիքի մարզում նոր կորոնավիրոսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 210 է։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Նշվում է, որ 126 քաղաքացի ապաքինվել է, իսկ 1 քաղաքացի մահացել։
Հաղորդվում է, որ 83 հոգի դեռ հիվանք է․ 27 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, իսկ 56 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․16 հոգի՝ Կապանից, 9 հոգի՝ Գորիսից, 33 հոգի՝ Սիսիանից, 21 հոգի՝ Մեղրիից, 1 հոգի՝ Տաթևից և 3 հոգի՝ Գորայքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







