Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Բայղուշության փոխարեն պետք է մեր երկրին, մեր կառավարությանը մաղթենք հաջողություն․ Քոչարյան

Խորհրդարանում  ՀՀ 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ անվտանգության մասով երկրի արդյունքներին և ափսոսանք հայտնեց, որ դահլիճում չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ովքեր հայտարարում են, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի:

«Վերջին ժամանակներս սկսեցին հայտնվել բայղուշներ և անել բայղուշություններ: Առաջին մեծ բայղուշությունն արեց համազգային փեսան, երբ իր սերիալներից մեկում անդրադարձ կատարեց անվտանգության ոլորտին և բանակի վերջին ձեռքբերումներին: Ընդ որում՝ արեց շատ վատ եղանակով և վտանգեց մեր երկիրը: Դրանից առաջ ի հայտ եկան հայտնի փորձագետներ, ժամանակին բավականին ազդեցիկ դեմքեր, մեգատնտեսագետներ, մեգափորձագետ Հաագայի դատարանի մասին և իրենց ելույթներով կրկին վտանգեցին մեր երկրի անվտանգությունը:

Հասանք նույնիսկ նրան, որ պատերազմող երկրի հակառակորդին հուշեցին, որ կարող են սկսել հարձակումներ: Դուք ըստ էության պատերազմ եք հայտարարում մեր ժողովրդին, բայց այդ պատերազմը դուք արդեն պարտվել եք, որովհետև այսօրվա մեր երկրի անվտանգությունն ապահովում է այն լեգիտիմ մեծամասնությունը, որի քվեն արդեն երկրորդ անգամ ցույց տվեց՝ մեր երկիրը գտնվում է քաղաքական լուրջ, անվտանգային կայուն հիմքերի վրա»,- նշեց Քոչարյանը:

Պատգամավորը նշեց, որ պաշտպանության նախարարությունը քանակական և որակական ցուցանիշներով ոչ միայն լուծել է իր առջև դրված խնդիրը, այլև ունեն ձեռքբերումներ, որը նույնիսկ նկատել է հակառակորդի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ առաջնագծում որևէ գործողություն անել չեն կարողանում, քանի որ «մենք ունենք ինժեներական, տեխնիկական տարբերվող սարքավորումներ»:

«Բանակի մասով շատ է խոսվում՝ սննդի համակարգն արժե՞ր ներդնել, թե՞ ոչ: Միանշանակ արժեր, որովհետև դա լուծեց հոգեբանական կարևոր խնդիր»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ այսօր նաև կառավարությունը 19 թվականի բյուջեի կատարողականի մասով անվտանգությանը վերաբերվող ամբողջ համակարգում ունի ձեռքբերումներ, Ոստիկանությունում կան ռեֆորմների հստակ օրակարգ և արդեն հաստատված օրենսդրական ընթացք` այդ ռեֆորմները իրականություն դարձնելու առումով:

«2019 թվականն իրոք եղել է հաջող տարի, դա հիմք է տալիս ասելու, որ մենք իրոք կհաղթահարենք դժվարությունները և բայղուշության փոխարեն պետք է պարզապես մեր երկրին, մեր կառավարությանը մաղթենք հաջողություն՝ այս խնդիրները լուծելու: Լավ հիմք էին 2019 թվականի ձեռքբերումները, լավ հիմք էր 20 թվականը` նույնիսկ տնտեսական բարձր ցուցանիշներ ցույց չտալու պայմաններում էլ պլանավորել անվտանգ ընթացք»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+