Համաշխարհային վիճակագրության համաձայն, այս պահին Հայաստանը նոր կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 48-րդ հորիզոնականում է, սակայն բնակչության 1 միլիոնին բաժին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը հայտնվել է 11-րդ հորիզոնականում՝ այսինքն Հայաստանում 1 միլիոն բնակչության հաշվով 7,329-ը վարակվել են կորոնավիրուսով:
Այս ցուցանիշով Հայաստանը առաջ է անցել ԱՄՆ-ին, որը 1 միլիոնին բաժին ընկնող վարակակիրների թվով 12-րդ հորիզոնականում է:
Համեմատելու համար նշենք, որ մեր տարածաշրջանի մյուս երկրներից Իրանը 47-րդ հորիզոնականում է, Թուրքիան 54-րդ, Ադրբեջանը 69-րդ, իսկ Վրաստանը՝ 143-րդ հորիզոնականում է:
Ռուսաստանը 29-րդ հորիզոոնականում է:
Այս պահին ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9 միլիոն 388,916-ի:
Հայաստանում այսօրվա դրությամբ վարակվածների թիվը 21,717 է:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 26-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 386 նոր դեպք, 711-ը ապաքինվել են, գրանցվել է մահվան 14 նոր դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







