Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ի («Հրազդանջէկ»-ի) բաժնեմասերը ամբողջությամբ գրավադրելու դիմումները։
Համաձայն ՀԾԿՀ-ի՝ «ՀրազՋԷԿ»-ը ապրիլի 17-ին և ապրիլի 21-ին դիմել է հանձնաժողով՝ ընկերության բաժնեմասերը «Ամերիաբանկում» գրավադրելու համար։ Գործարքը նախատեսվում է կնքել ի ապահովումն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ «Լիսմարթ» ՓԲԸ-ի (հանդիսանում է Տաշիր ընկերությունների խմբի անդամ) վարկային պարտավորությունների կատարման։
Վարչապետի աշխատակազմը, սակայն, դեմ է հանդես եկել այս գործարքին ու այն համարել ոչ նպատակահարմար՝ նշելով, որ գործարքը վնասում կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերի ու ազգային անվտանգությանը։
Ելնելով վերոգրյալից ՝ՀԾԿՀ-ը որոշել է մերժել «Լիսմարթ» փակ բաժնետիրական ընկերության վարկային
պարտավորությունների կատարման «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 1 597 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը։
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու են սույն որոշումը բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







