Խորհրդարանը քննարկում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Հիմական զեկուցող իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախագիծը հայտնի է որպես «կարմիր գծերի» նախագիծ և կարգավորում է խնդիրները, որոնց հետ առնչվել են տասնյակ հազարավոր վարորդներ։
Նախագծով առաջարկվում է՝ նմանօրինակել տեսա և լուսանկարահանող սարքերի վարչարարությունը կարմիր գծերի մասով, հիմնական փոփոխությունը կկայնա նրանում, որ վարորդները համապատասխան վճար չկատարելու դեպքում կտուգանվեն միայն բացառապես տեսանյութի առկայության դեպքում։
«Կարմիր գծերը փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից՝ 10-ում, կգործեն 2 վարչական շրջաններում՝ Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում։ Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն կարմիր գծեր, կտեղադրվեն տեսախցիկներ և վարորդը տուգանվելու դեպքում 15 րոպեի ընթացքում ստանալու է այդ տեսանյութը»,- նշեց Գաբրիելյանը։ Նա ընդգծեց, որ սակագնների մասով փոփոխություն չի կատարվել, բայց կա նախնական պայմանավորվածություն, որ քանի դեռ Երևանում նոր տրանսպորտային համակարգ չի ներդրվել, սակագնների փոփոխություն չի կատարվի։
Առաջարկվող նախագծով բարձրանում է վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանվող տարեկան բաժանորդագրման այն գումարները, որոնք նախատեսված է կենտրոնական շրջաններում հյուրանոցների և այլ օբյեկտների դիմացի կայանատեղերի դրույքաչափերին:
Պատգամավորը հայտնեց, որ այդ գումարները սահմանվելու են ըստ գոտիների: Ներկայում մեկ տարվա համար մեքենայի մեկ կայանատեղիի դիմաց, օրինակ, հյուրանոցների համար սահմանված տարեկան 100 հազար դրամի փոխարեն /օրական 260 դրամ/, ըստ քաղաքի գոտիականության, կարող է սահմանվել մինչև 300 հազար դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







