Սուրճախմությունը սիրելի և կոլորիտային սովորություն է, բայց նաև վարակվածների մեծ թվի պատճառ: Այսօր Կառավարության նիստին վարչապետը անդրադարձավ տղամարդկանց համեմատ կորոնավիրուսով վարակված կանանց մեծ թվի պատճառներին:
«Երկար էի մտածում, թե ինչն է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ, քան տղամարդկանց: Դրա համար 2 պատճառ կա՝ մեկը, որ տեքստիլ ոլորտում շատ կանայք են աշխատում, իսկ երկրորդը՝ կանայք ներշենքային շփումներում ակտիվ են լինում»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հունիսի 18-ի առավոտյան 9:00-ի դրությամբ COVID հիվանդանոցներում հոսպիտալիզացվելու կարիք ունենի 143 հոգի: Այսօրվա դրությամբ 444 հոգի գտնվում է ծանր վիճակում, 131-ը ՝ծայրահեղ ծանր, 29-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին են միացված:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







