Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

ՀՀ տնտեսական աճը 2020 թ.-ին կլինի կանխատեսումներից զգալի ցածր՝ բացասական. ԿԲ նախագահ

ՀՀ տնտեսական աճը 2020 թ.-ին կլինի կանխատեսումներից զգալի ցածր՝ բացասական. ԿԲ նախագահ

Եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էինք, որ տնտեսության վերականգնումը արագ է տեղի ունենալու, ապա համավարակի ընթացքին զուգահեռ վերանայվեցին պատկերացումները տնտեսության վրա իրական ազդեցության տևողության և չափի վերաբերյալ՝ դառնալով ավելի վատատեսական, այսօր Ազգային Ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում Կենտրոնական բանկի տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց Կենտրոնական Բանկի նորանշանակ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամը 2020թ համար կանխատեսել էր  3.3 տոկոս համաշխարհահային տնեսության աճ, բայց արդեն ապրիլյան կանխատեսուներում ԱԱՀ-ն ներկայացրեց, թե որքան ցավալի է լինելու համավարակի ազդեցությունը տնտեսությունների վրա:

Գալստյանի խոսքվ՝ համաշխարհային տնտեսական աճը սպասվում է 3 տոկոսի մակարդակում, իսկ Համաշխարհային բանկի՝ օրերս ներկայացված զեկույցի համաձայն՝ 5.2 տոկոս անկում է սպասվում

ԿԲ նախագահի խոսքով՝  այդ իրավիճակը ազդեցությունն  է ունենալու պետական ֆինանսների վրա, պետական բյւջեի պակասուրդի ավելացման միջոցով.

«Մեր գնահատականներով ՀՀ տնտեսկան աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր կանխատեսումներից»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունները, սպասարկման այլ ծառայություններն ու շինարարությունը, իսկ գյուղատնտեսության վրա համավարակը գրեթե ազդեցություն չի ունենա:

Կենտրոնական բանկի նախագահը նկատեց, որ Հայաստանում կգրանցվի նաև մասնավոր սպառման և ներդրումների կրճատում:

Նրա խոսքով, չնայած զարգացումներին, Հայաստանում պահպանվել է ցածր գնաճային միջավայր. մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս:

Մարտին Գալստյանը նշեց, որ Կենտրոնոկան բանկը, վերլուծելով ներկայիս զարգացումները,  որոշել է ավելացնել դրամավարկային խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսակվորման տոկոսադրույքը:

Իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության ապագա ընթաքի համար կարևորագույն գործոններ են առողջապահաան իրավիճակի զարգացումը և մարդկանց վարքագծի փոփոխությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+