Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17064-ի: Հունիսի 15-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 6276 է, փաստացի բուժվում է 10409-ը, գրանցվել է մահվան 285 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 94-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 16667 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







