Այսօր` հունիսի 12-ին՝ Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է «Մոնթե» անվանակոչված դիրք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոնթեն յուրաքանչյուր զինծառայողի հոգում է` որպես լեգենդ, որպես երդում, որպես պատգամ, որպես անավարտ կռիվ:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2964316273604513
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







