Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:14

Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր կամ անգործությամբ արձանագրվել մահեր

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ համայնքներում կազմակերպվելիք աշխատանքներին։ Նա նշեց, որ շարունակում է խնդիր լինել հավաքույթները՝ վարակի տարածման համար՝ հանրության մեծ մասը շարունակում է խնդրին վերաբերել զգացմունքային հենքով դիրքորոշվելով։ Նախարարն ընդգծեց՝ յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր կամ անգործությամբ արձանագրվել մահեր։ Ըստ Պապիկյանի՝ էական չէ սգո արարողության ժամանակ մարդը մահացել է կորոնավիրուսից, թե՝ ոչ, թաղմանը ներկա պոտենցիալ հիվանդը կարող է դառնալ վարակի տարածման աղբյուր։

Նախարարը նշեց՝ համայքի ղեկավարներին տրվել է հանձնարարություն՝ դառնալու հավաքները պարետատան սահմանած չափից ավել թույլ չտալու պատասխանատվություն կրողը։ Սակայն, ըստ նախարարի, զգացմունքայնությունն իրենն անում է՝ դժվար է մարդկանց բացատրել խնդրի կարևորությունը։ Պապիկյանը կոչ արեց լսել համայքապետերի հորդորին, քանի որ սա ոչ մեկի քմահաճույքը չէ, խնդիր է դրված հանրապետությունում կանխել վարակի տարածումը։

Ըստ Պապիկյանի՝ խնդիր է նաև հարսանյաց արարողությունները՝ չնայած, որ ռեստորաններում դրանց անցկացումն արգելված է։ Ըստ նախարարի՝ արգելքով չէ, որ պետք է կարողանանք հաղթահարել սա․ մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն, այդ գիտակցության սերմանումը կախված է յուրաքանչյուրից։ Կլինեն ծնունդներ, հարսանյաց իրադարձություններ, բայց պետք է լինեն սահմանված կարգին համաձայն։ Եթե կա արգելք, պետք չէ նշյալ արարողությունները  տներում անցկացնել և ստեղծել վիրուսի տարածման աղբյուրներ։ Նախարարը կոչ արեց հետևել կանոններին և փրկել կյանքեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+