Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:13

Կրծքով կերակրումը կորոնավիրուսի համատեքստում

ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և IBFAN միջազգային ցանցի նոր զեկույցի համաձայն, չնայած կրծքի կաթի փոխարինիչների վնասակար գովազդների դադարեցմանն ուղղված ջանքերին, պետությունները դեռևս հաջողության չեն հասնում ծնողներին ապատեղեկատվությունից պաշտպանելու գործում։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում են կանանց շարունակել կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի ընթացքում, նույնիսկ եթե նրանց մոտ կասկածվում կամ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը։ Թեև գիտնականները դեռ շարունակում են հետազոտել կորոնավիրուսով վարակված մայրերի կրծքի կաթը, մինչ այժմ արված ուսումնասիրությունները փաստում են, որ քիչ հավանական է, որ կորոնավիրուսը կաթի միջոցով փոխանցվի երեխային։ Կրծքով կերակրման բազմաթիվ օգուտները էականորեն գերազանցում են վիրուսով պայմանավորված պոտենցիալ վտանգները։ Երեխային կաթնախառնուրդով կերակրելն ավելի անվտանգ չէ։

Կրծքով կերակրումը կորոնավիրուսի համատեքստում

Կորոնավիրուսային ակտիվ մասնիկներ մինչև այսօր չեն հայտնաբերվել կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող որևէ կնոջ կրծքի կաթի մեջ։ Հավանական չէ, որ կորոնավիրուսը փոխանցվի երեխային հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող մոր կրծքի կաթի միջոցով:

Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը, եթե ցանկանում են։ Նրանք պետք է՝

  • Ձեռքերը հաճախակի լվանան օճառով և ջրով կամ ախտահանեն ձեռքերը ակլոհոլային հիմքով ախտահանիչով հատկապես երեխային դիպչելուց առաջ։
  • Բժշկական դիմակ կրեն փոքրիկի հետ շփվելիս, այդ թվում՝ կերակրելիս։
  • Բերանը անձեռոցիկով ծածկեն փռշտալիս կամ հազալիս։ Այնուհետև անմիջապես նետեն այն աղբամանը և նորից լվանան ձեռքերը։
  • Պարբերաբար ախտահանեն շփման բոլոր մակերեսները դրանց դիպչելուց հետո։

Նույնիսկ եթե ձեռքի տակ բժշկական դիմակ չկա, նրանք պետք է հետևեն կանխարգելիչ մյուս քայլերին և շարունակեն կրծքով կերակրումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+