Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:13

Հիվանդության ընթացքը լի է անակնկալներով ու անկառավարելի բարդություններով․ Մանուկյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն Հանրապետությունում ամենախոշոր բազմապրոֆիլ բուժհաստատությունն է, որն ավելի քան երկու ամիս զբաղվում է կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

«Հիվանդանոցը զբաղվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժմամբ։ Նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ՝ ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, շարաքային դիաբետը, զարկերակային գերճնշումը, ճարպակալումը և այլն, իսկ կորոնավիրուսային վարակն ավելի բարդացնում է նման հիվանդների բնականոն վիճակը, իսկ ընթացքն առավել բարդ է լինում»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ վերջին շրջանում նկատվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թվի աճ, իսկ այս պայմաններում հիվանդանոցն առավել ծանրաբեռնված էր աշխատում։

«Պատկերացրեք հիվանդն ընդունվում է հիվանդանոց որոշակի ախտանշաններով և կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշները՝ ինչպիսին են շնաչահեղձությունը, օդի պակասը, գերլավածությունը բերում են այնպիսի վիճակի, որ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում տարբեր բժշկական ապարատներ նման հիվանդների վիճակը կայունացնելու համար»,- ասաց Պետրոս Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ հիվանդության ընթացքը լի է անակնկալներով ու անկառավարելի է բարդությունների առումով․ չեն կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը։

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ կիրառվող բուժական մեթողները դեռևս չունեն հստակ ապացուցողական բազա, որոնք կարող են ազդել հիվանության ելքի վրա։ Սակայն վստահաբար ասում եմ, որ իրականացվում է ամեն ինչ ծանր վիճակում գտնվող հիվանդների վիճակը կայունացնելու համար։ Որպես ռազմական բժիշկ այս իրավիճակը գնահատում եմ պատերազմական, որտեղ մեր բուժհաստատությունները վերածվել են մատի դաշտերի, իսկ բուժանձնակազմը գիշերուզոր պայքարում է մարդկային կյանքերի համար։ Այս պատերազմում հաղթելու համար ունենք շատ մեծ ու հզոր զենք՝ դա իրավիճակի սթափ գնահատականն է ու գիտակից մոտեցումը»,- ասաց Մանուկյանը՝ հորդորելով կատարել պարետատան, առողջապահության նախարարության բոլոր ցուցումները և հավատացնելով, որ չկա մի ցուցում, որ ազդեցություն չունենա հակահամաճարակային վիճակի վրա։

Բժիշկն ընդգծեց, որ քանի դեռ աշխարհում չկան հստակ բուժման մեխանիզմներ ու պատվաստանյութ, միակ ճանապարհը կանխարգելիչ միջոցառումներն են, որոնք կարող են բերել իրավիճակի թեթևացման և ինչու չէ, իրավիճակից դուրս գալ հաղթանակած։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+