Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին։
Նա նախ շնորհակալություն հայտնեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ կատարած աշխատանքի համար՝ փաստելով, որ հսկայական աշխատանք է կատարվել և ձևավորվել է մեծ օրակարգ, որը պետք է իրագործվի։
Շնորհավորելով Օնիկ Գասպարյանին՝ վարչապետը նշեց, որ Գասպարյանը նոր մարդ չէ Զինված ուժերում, երկար ժամանակ է ինչ զբաղեցնում է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը։
«Այս ընթացքում՝ վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով ԶՈՒ-ի հետ՝ մի շատ կարևոր արձանագրում եմ արել՝ զինվորականությունը ՀՀ-ում որպես խավ կայացել է և ԶՈՒ-ն այսօր մի մեծ ընտանիք է և մեր պետականության ողնաշարի դերն է կատարում և նրանց առկայությունը մեր ինքնիշխանության ու պետականության ամենակարևոր երաշխիքն է մեր ինքնիշխանության, պետականության ու լինելիության»,- ասաց վարչապետը։
Վարչապետը նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր կառավարությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի ԶՈՒ-ն կարողանա իր առջև դրված խնդիրները լուծելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







