«Կոչ եմ անում, նաև խնդրանքս ձեզ՝ ամենայն լրջությամբ մոտեցեք իրավիճակին: Յուրաքանչյուրս մեծ պատասխանատվություն ենք կրում, օգնենք՝ համաճարակը շուտ դուրս գա մեր երկրից»,-այսօր պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ ասաց Օրթոպետիայի և վերակենդանացման բաժնի աշխատող Նուշիկ Ուռումյանը՝ Արթիկի բժշկական քոլեջի ուսանող և 3 երեխաների մայրը, ով թողել է հայրենի քաղաքը՝ միանալով կորոնավիրուսի դեմ պայքարին:
Նա նշեց, որ հպարտ է իր քայլով:
«Խնդրում եմ ձեզ,կրեք դիմակ, դիմակ կրելով՝ օգնում եք, որ հույս լինի մեր մեջ, որ շուտ կազատվենք այդ արտահագուստից, քանի որ շատ դժար է աշխատել այդ արտահագուստով»,-ասաց Ուռումյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







