Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության հարցով ընթանում են բանակցություններ: Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։
«Բանակցությունները ընթանում են: Դուք գիտեք, որ առաջարկն արվել է, այս ամենը կորոշվի բանակցությունների արդյունքում»,- ասել է Իմնաձեն:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ նշե է, որ կորոնավիրուսի շուրջ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ակտիվ հաղորդակցություն կա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







