էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Բաղրամյանը նշել է, որ «Գազպրոմը» հայտով ներկայացրել է սակագնի փոփոխության հետ կապված իրենց հաշվարկները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Իսկ հիմա հանրային քննարկումների փուլն է, որն ամփոփվելու է հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունենալու հունիսին, բայց օրը դեռ հստակ չէ:
Նա պարզաբանել է, որ որ դեռ հստակ չէ, թե վերջնական ինչ սակագին կլինի, այդ ամենը պարզ է դառնալու նիստի ընթացքում:
Դիտարկմանը, որ «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը հանձնաժողովի նիստում նշել է, որ եթե սակագնի բարձրացում չլինի, իրենք չեն կարողանա անհրաժեշտ սպասարկումն ապահովել, ՀԾԿՀ նախագահն ասաց. «Չեմ կարծում, որ նա այն ենթատեքստում է ասել, որ այլևս չեն կարող շահագործել: Ինձ թվում է՝ դա ընդհանուր ասվեց՝ այսօր գործող գների համեմատությամբ: Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են դա ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:
Բաղրամյանը տեղեկացրել է՝ քննարկվում է առաջիկա 10 տարվա ավելի կայուն և կանխատեսելի քաղաքականություն ունենալը «Գազպրոմի» հետ, գազի միջին գինը բարձրանալու է։
Նա նաև նշեց, որ իրենց հաշվարկներն էլ են ցույց տվել, որ այսօրվա սակագները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն:
«Գազպրոմի» առաջարկած միջին գինը եղել է 283 դոլար՝ այսօրվա գործող 255 դոլարի դիմաց, իսկ հայկական կողմը առաջարկել է 266,7 դոլար՝ 255 դոլարի դիմաց:
Բաղրամյանը շեշտում է , որ նախատեսվում է բնակչության և սոցիալապես անապահով խմբերի համար գների փոփոխություն չանել, ավելացում է նախատեսվում ջերմոցների և վերամշակող գործարանների և 10.000 խորանարդից ավելի սպառելու դեպքում:
Պնդմանը, որ ջերմոցների համար սակագնի բարձրացումը կարող է բերել գյուղատնտեսական մթերքների գների բարձրացման, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ եթե գազի սակագինը բարձրանում է, ապա տնտեսության ինչ-որ ճյուղեր կամ սպառողներ, որոնց համար գինը բարձրանում է, այդ չափով իրենց վրա զգալու են: Այլ հարց է, թե որքանով այդ բարձրացումը կառավարելի կլինի տնտեսության այդ ճյուղերի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







