Այսօր Պարետատանը ծանր հանձնարարական է լինելու. այսուհետ Արցախի սահմանը կկարողանան մուտք գործել միայն՝ ձեռքին ունենալով COVID-19 բացասական արդյունք: Այս մասին այսօր ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ արագ թեստի հնարավարություն կլինի նաև անցակետերում, 15-20 րոպեում հնարավոր կլինի թեստ ստանալ արդյունքը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը անձամբ նպատակահարմար է համարում, որ Արցախում դիմակների կրումը ևս դառնա պարտադիր:
Նրա խոսքով՝ դիմակների կրումը Արցախում փուլ առ փուլ կդառնա պարտադիր:
Արցախ մուտ գործող քաղաքացիները կստանան նաև պարետատան սահմանած կանոնների վերաբերյալ թերթիկներ:
Արցախի նախագահը նշեց, որ սա շատ ծանր, բայց անխուսափելի հանձնարարական է:
Նա ընդգծեց պարետատան կատարած աշխատանքը, որի արդյունքում այսօր Արցախում հատուկենտ դեպքեր կան և դրաք վերահսկելի են, սակայն ՀՀում վարակակիրների դինամիկայի աճը ցույց տալիս, որց պետք է պահանել խստացված կանոները՝ վարակման ավելի արագ տեմպերից խուսափելու համար:
Արցախի նախագահը նկատեց, որ ամենամեծ խնդիրը՝ թաղումների և այլ արարողությունների կազմակերպումն է:
Նա հայտարարեց, որ հրավիրել է պաետատան հետ հանդիպում. Այսուհետ Արցախում թաղումների և այլ միջոցառումների հետ կապված հստակ կանոններ են ֆիքսվելու և պատասխանատվության են կանչելու բոլոր նրանց, ովքեր կխախտեն կանոնները:
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե չխստացնեն, ունենալու են շատ թաղումներ:
«Համարյա 500-600 մարդ ելումուտ ունի Արցախից ու Հայաստանից, եթե Հայաստանի վիճակագրությանը նայենք ևհավանականության տեսությանը, մուտք են գործում վարակի հավանական աղբյուր հանդիսացող մարդիկ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







