Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:51

Մյուս տարվանից կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը կարող է պարտադիր դառնալ. նախարար

Մյուս տարվանից կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը կարող է պարտադիր դառնալ. նախարար

ր

Երեկ կատարված ստուգայցերի ժամանակ հազարից ավելի թոշակառուների սպասարկող «ՀայՓոստ»-ի  մի շարք գրասենյակներում կուտակումներ և հերթեր են նկատվել։ 

Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ տեղեկացնելով, որ Հայփոստի բոլոր բաժանմունքներում հերթը վերահսկելու  խնդիր է դրվել։

Նա նշեց, որ երեկ օրվա երկրորդ կեսին դրական տեղաշարժ է նկատվել։

«Գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվում են աշխատանքները, օրվա վերջում մեծմասամբ կունենանք գծանշումները, որոնք սոցիալական հեռավորությամբ պահպանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն»,- ասաց Արշակյանը։

Հակոբ Արշակյանը նշեց, որ պարետի որոշմամբ՝ այս ամիս նույնպես թոշակները կառաքվեն փոստատարների միջոցով։ Նա կարևորեց բանկային քարտեր և բանկային հաշիվների միջոցով թոշակները ստանալու հնարավորությունը։ Դա, իհարկե, թոշակառուների համար պարտադիր բնույթ չի կրում, բայց նախարարը կոչ արեց թոշակները ստանալ բանկային քարտերի միջոցով՝  անկանխիկ։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին ԱԺ-ում գտնվում է կենսաթոշակների մասին օրինագիծ, որը մյուս տարվա հունիսից կամ հուլիսից արդեն պարտադիր է դարձնում կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը։

«Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որ մեկ քայլ առաջ կատարենք անկանխիկ առևտրի ու դրամաշրջանառության առումով»,-ասաց Արշակյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+