Միացյալ Նահանգներում արդեն մեկ շաբաթ ավել է շարունակվում եմ զանգվածային բողոքի ակցիաները։ Անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Իրավախախտ Ֆլոյդին ձերբակալելիս՝ ոստիկաններից մեկը պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը, ինչի հետևանքով սևամորթ տղամարդը մահացել է հիվանդանոցում։
Մայիսի 26-ին իրավակարգի բոլոր չորս աշխատակիցներին, որոնք մասնակցել են Ֆլոյդի ձերբակալությանը, հեռացրել են աշխատանքից, նրանցից մեկին կալանավորել են՝ չկանխամտածված սպանության մեղադրանքով:
https://www.instagram.com/tv/CA60E15HTUg/?igshid=xffbkjgdlwk0
Այս պատահարից հետո ԱՄՆ-ի մեկ տասնյակից ավելի քաղաքներում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ։ Զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Բողոքի ակցիաներն այժմ վերածվել են անկարգությունների: Մասնակիցների դժգոհության ալիքը չի հանդարտվում: Նրանք ջարդուփշուր են անում խանութներ, հրկիզում են շենքեր, տեղի են ունենում ոստիկանության հետ բախումներ:
https://www.instagram.com/p/CA5GtMfoAa6/?igshid=126i5xlyhozol
Նյու Յորքում երկուշաբթի ժամը 23:00-ից մինչև երեքշաբթի ժամը 05:00-ն հայտարարվել էր պարետային ժամ, որը, քաղաքապետի որոշմամբ, ևս մեկ օրով երկարաձգվել է Նյու Յորքում պարետային ժամը երկարաձգվել է ևս մեկ օրով։
Համաձայն որոշման՝ իրավախախտներին կարող է սպառնալ մինչև երեք ամիս ազատազրկում, ինչպես նաև մինչև 500 դոլար տուգանք: Պարետային ժամը չի տարածվում հրշեջների, ոստիկանների, բուժաշխատողների, մի շարք մթերային խանութների և դեղատների աշխատակիցների վրա:
Armenia Today-ը ներկայացնում է միջազգային հեղինակավոր պարբերականներում ու լրատվամիջոցներում տարածված լուսանկարներն ու տեսանյութերի ԱՄՆ-ում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







