Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

Ծախսեք ոչ ավելին, քան ստեղծում եք. Ազգային Ժողովը օրենք կընդունի

Ծախսեք ոչ ավելին, քան ստեղծում եք. Ազգային Ժողովը օրենք կընդունի

Ազգային Ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Այդ փոփոխություններով՝ առաջարկվում են կանոնակարգումներ, որոնցով մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկեր տրամադրելու դեպքում Կենտրոնական Բանկը կսահմանի որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ, այդ թվում՝ սպառողի վարկունակության մասով:

Հարցի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը պարզաբանեց, որ այդ օրենքով մարդիկ, ովքեր հնարավորություն և եկամուտ ունեն իրենց վարկը սպասարկելու համար, կդառնան ավելի առաջնարհերթ:

Իսկ մյուս զեկուցողը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտարարեց, որ այսուհետ, լինի դա տնային տնտեսություն, թե պետություն՝ պետք է անցնեն խնայողությունների.

«Զարգացման այս փուլում տնային տնտեսությունները պետք է փորձեն չծախսել ավելին, քան իրենք աշխատում են. գոյացած խնայողություններով մեր երկիրը կարող է զարգանալ: Այսինքն՝ մեր երկրի զարգացման առաջնային աղբյուր տեսնում ենք երկրում գոյացող ներքին խնայողութունները:»,-ասաց պատգամավորը:

Կարապետյանի խոսքով՝ հիմա եթե գյուղերում պտտվենք, կհանդիպենք հազարավոր ընտանիքների, որոնք այս սկզբունքով են առաջնորդում. ծախսում են այնքան, ինչքան աշխատում են, ավելին՝ փորձում են խնայել:

Ըստ նրա՝ հակառակ մոտեցումը՝ կյանքը վարկերի հաշվին, բերում է մի իրավիճակի, երբ տնային տնտեսությունները հայտնվում են վարկային ծուղակներում.

«Ցավոք սրտի, մեր իրականության մեջ այդ վարկային ծուղակները շատ են»,-ասաց պատգամավորը:

Երկրորդ քայլով, ըստ նրա, պետք է մտածել՝ որպես երկիր,  մենք արդյոք կարողանում ենք  մեր ծախսերն ինքնուրույն ֆինանսավորել, թե՞ անընդհատ կախվածության մեջ ենք ընկնում արտաքին ֆինանսավորումից: Նրա խոսքով՝ վերջին 30 տարիներին  կուտակած արտաքին պարտքը վկայոմ է, որ մենք ծախսում ենք ավելին, քան կարողանում ենք, ինչը բերում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական վատ հետևանքների:

«Կոչ ենք անում սկսել տնային տնտեսություներից, ապա անցնել առաջ նույն սկզբունքով մինչև ամբողջ երկրի կառավարումը. ծախսենք ոչ ավելին, քան ստեղծում ենք»,-հայտարարեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նախատեսված է, որ կարգավորումները ուժի մեջ մտնեն 2021 թվականի հունվարի 1-ից: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+