Ունենք ծանր վիճակում 440 քաղաքացի և ծայրահեղ ծանր վիճակում 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված են թոքերի արհետսական օդափոխության սարքին։ Ծայրահեղ ծանր և ծանր հիվանդների թիվը կրկին տատանվում է 500-ի շրջանակներում, այսինքն լավացման միտումներ չենք տեսնում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ շարունակվում է նաեւ առողջության առաջնային պահպանման օղակի վերապատրաստման գործընթացը։
«Չի բացառում, որ խնդիրներ լինեն, քանի որ նոր իրավիճակ է բժիշկների համար, ժամանակ է պետք, որ ամբուլատորիաների բժիշկները հարմարվեն»,- նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







