ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է ներկայացրել սոցիալական ցանցերում շրջանառվող՝ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում» տեղեկատվության վերաբերյալ։
«Հայտնում ենք, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե՝ դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում»,- գրել է Նիկողոսյանը։
Խոսնակը հայտնել է, որ առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի, և ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց:
Հավելենք, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







