Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Դերձյանը նշել է, որ մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ՝ խնդրելով այն չշահարկել․ երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան:
«Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»,- գրել է Դերձյանը։
https://www.facebook.com/gev.derdzyan/posts/2363383923962835
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







