Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:13

Կառավարությունը համատարած կսկսի կիրառել 10000 դրամանոց պատիժը․ Միրզոյան

Կառավարությունն ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել 10000 դրամանոց պատիժը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Ելույթը Միրոյանը սկսեց մի անեկտոտ հիշելով, այն է՝ մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջը գոհունակությամբ ասում է, որ վաճառողուհուն խաբել է`փողը տվել է և ապրանքը չի վերցրել:

«Հիմա եկեք մի հատ հասկանանք այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար։ Ժողովուրդ ջան յուրաքանչյուր հնարամիտ մարդ անվերջ կարող է մտածել իրավիճակ, թե ոնց կարող է ինքը խուսափել պատժվելուց, շրջանցել կարգավորումը և ասել՝ թղթերով ամեն ինչ նորմալ է: Հիմա հասկանանք, հնարավոր է շրջանցել, հարցը՝ իմաստը»,-ասաց նա։

ԱԺ նախագահի խոսքով՝  աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա`դիմակը օգնում է, թե ոչ, բայց փաստ է, որ կա շանս․ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը, հիմա ասում ենք՝ կրեք այդ անտերը, ունեցեք:

Ինչ վերաբերում է նախագծով սահմանված՝ բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը չափը 100 հազարից 10 հազար դրամ իջեցնելուն, Արարատ Միրզոյանը նշեց, որ համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ, և բերվել է օրենքի նախագիծ, որտեղ տուգանքը սահմանվում է 10 հազար դրամ:

«Ինձ համար ակնհայտ էր առաջին վայրկյանից, որ սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ունի մտադրություն` սկսել լայնորեն կիրառել այս պատիժը»,-ասաց նա:

Անդրադառնալով դիմակների գնին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դիմակների գներն, այո, կապ ունեն առաջարկ-պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումների հետ և մեր կառավարությունը պետք  կտրուկ միջոցներ ձեռնարկ այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար, այլընտրանք ուղղակի չկա»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+