Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծն է: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ առաջարկվել է պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին հստակեցնել, թե որ դեպքում պիտի անձը տուգանքի ենթարկվի դիմակ չկրելու համար։
Վահե Դանիելյանը նաև հստակեցրեց՝ պահանջ չկա բաց տարածքներում կրել ձեռնոց ու դիմակ: Պահանջն այն է, որ պետք է միայն ունենալ դիմակ, որպեսզի փակ տարածք մուտք գործելու համար կրի այդ դիմակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







