Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:10

Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովը սեպտեմբերին կարևոր դրվագներ կներկայացնի

ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին պատրաստ կլինի ներկայացնել հանրությանը հուզող կարևոր դրվագներ՝ լրագրողների հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի հունիսի 4-ին: Քոչարյանը նշել էր, որ հանձնաժողովը հատկապես վերջին մեկ ամսում կարևորագույն հանդիպումներ է կազմակերպել պետական նախկին պաշտոնյաների հետ, նաև Զինված ուժերի գործող պաշտոնյաների հետ:

«Ֆիզիկապես պետք է հասցնենք, որ որակյալ զեկույց ներկայացնենք ԱԺ-ին, հանրությանը, հանրապետության պատասխանատուներին: Պետք է ամռան մեկ-երկու ամսում ի մի բերենք այդ ծավալի տեղեկատվությունը: Ոչ ոք չունի այսպիսի տեղեկատվություն, ինչքան գտնվում է ԱԺ-ի տարածքում՝ Ապրիլյան դեպքերին վերաբերվող»,-վստահեցրել է Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահն այսօր ԱԱԾ-ից ստացել է Ապրիլյան պատերազմին վերաբերվող, հանձնաժողովին հետաքրքրող զեկույց: «Սեպտեմբերին մենք պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որը հուզում են բոլորին»,-վստահեցրել է Քոչարյանն ու հավելել՝ ստացել են այնքան տեղեկատվություն, որը թույլ է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+