Պարետատունը հրապարակել է Հայաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի կանոնները։ Հասարակական տրանսպորտը մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը, սակայն անվտանգության միջոցների խիստ պահպանմամբ:
2020 թվականի մայիսի 1-ի թիվ 63 պարետային որոշման 4-րդ հավելվածում սահմանված են հասարակական տրանսպորտի անվտանգության ապահովման պահանջները: Եկեք առանձնացնենք դրանցից ամենակարևորները՝
- Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9
մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: - Տրանսպորտային
միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար
հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ
ինքնաշեն նստատեղերի ավելացումը: - 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։
- Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության
միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման
անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով: - Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր
տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ: - Կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման
համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ փողի հետ շփումը
հնարավորինս նվազեցնելու նպատակով։ - Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և
սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ
աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի
վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն
սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի: - Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում ուղևորներին
տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։ - Իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռավար կամ անհատական
օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի
ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու
դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ
տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով
8003 համարով: - Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝
եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ
պարբերականությամբ։ - Վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված
տարածքներ՝ ապահովելով միմյանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։ - Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների
առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝
դիմակ և ձեռնոց կրելու: - Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը
ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։ - Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ
ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու
անհրաժեշտությունը։ - Երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար
օգտագործվում է միայն ջուր անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք:
Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական
պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում
մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների
մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝
ժամանման վայրում հեռացնելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







