Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:26

Պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական բաղադրիչի մասին

Պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի կրթական բաղադրիչի մասին

Լանզարոտեի կոնվենցիան սեռական բռնությունից և սեռական շահագործումից երեխաներին պաշտպանելու համար երկրներին խրախուսում է՝ իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ, որպեսզի երեխաները ճանաչեն իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների ու ռիսկերի առաջին ազդանշանները և ինքնապաշտպանվելու ունակություն ունենան։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծեց, որ սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը:

«Սրանք դժվար բառեր են և դժվարամարսելի են անգամ որոշ չափահաս մարդկանց համար։ Այսինքն՝ այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, հետաքրքրություններին հարմարեցված ունակությունների տրամադրումն է, թե ինչպես չափահաս մարդկանց վարքի մեջ ճանաչել հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ չափահաս անձից»,- նշեց Կարապետյանը։

Պատգամավորը հիշեցրեց վիճակագրությունը՝ տարեկան մինչև 100-ի հասնող սեռական բնույթի ոտնձգություններ անչափահասների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մայիսի 11-ի նիստում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացվեց 79 «կողմ» և 12 «դեմ» ձայներով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+