Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:35

Էլեկտրաէներգիայի գողության մեղադրանքները Էջմիածնի քաղաքապետը «աբսուրդ» է անվանել

Էլեկտրաէներգիայի գողության մեղադրանքները Էջմիածնի քաղաքապետը «աբսուրդ» է անվանել

«Իմ և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ սկսված էժանագին արշավի շրջանակներում այսօր հրապարկվել է մի տեսանյութ, որն, իբր, վկայում է այն մասին, որ մեր ընտանիքն էլեկտրաէներգիա է գողանում Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքից»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Ինչպես նշեց Դիանա Գասպարյանը, այդ մեղադրանքներն աբսուրդ են։ Միևնույն ժամանակ, նա անհրաժեշտ է համարել ներկայացնել հետևյալ պարզաբանումը:

  • «ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինն անմիջապես արձագանքել է տեսանյութին և այցելել «դեպքի վայր». այնտեղ որևէ լար չի հայտնաբերվել,
  • Առհասարակ, դժվար է փաստել, որ տեսանյութում մեր տունն է. դրանում միայն երևում են ծառեր, ինչ-որ տանիք, ինչ-որ բարձրահարկ տուն, որը վստահաբար մերը չէ և վերջ: Անգամ եթե ենթադրենք, որ տեսանյութում մեր տունն է, պարզ չէ, թե խնդրահարույց լարն ուր է գնում, ինչ նպատակի է ծառայում և որն է դրա վերջնակետը:
  • Առավել դժվար է փաստել, որ ցուցադրվող մյուս տարածքը Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի տարածքն է. երևում են միայն ինչ-որ թփեր, և որևէ իդենտիֆիկացնող առարկա բացակայում է,
  • Սենսացիա առաջացրած լարի մյուս կողմը, ինչպես երևում է տեսանյութում, ընկած է գետնին, մինչդեռ դրանով հոսանք տեղափոխելու դեպքում այն կանցներ օդով,
  • Այսպիսով, եթե անգամ ենթադրենք, որ իսկապես տեսանյութում երևում է մեր տունը կամ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը, այն անձը, որն անարգել մուտք էր գործել տարածք, կարող էր այդ լարը բերած լինել իր հետ՝ այս անհեթեթ շոուն կազմակերպելու համար,
  • Եթե մեր ընտանիքը «լույս գողանար», տրամաբանորեն մենք ընդհանրապես էլեկտրաէներգիայի գումար չէինք վճարի կամ կվճարեինք սիմվոլիկ մի քանի հազար դրամ: Ստորև հրապարակում եմ մի քանի ամսվա մեր կոմունալ վճարումների անդորրագրերը, որոնցից պարզ երևում է, որ տունը տաքացվում է գազով (օրինակ փետրվար ամսին սպառել ենք 73.000 դրամի գազ, մարտին՝ 62.000 դրամի գազ, ապրիլին՝ 25.000 դրամի գազ): Միևնույն ժամանակ, գազով տաքացվող տան համար փոքր չէ նաև էլեկտրաէներգիայի գումարի սպառումը (հունվար ամսին՝ 9000 դրամ, մարտ ամսին՝ 7000դրամ): Պահպանվել են միայն այս անդորրագրերը, սակայն մեր լրատվականները ցանկության դեպքում կարող են դիմել և ստանալ մեկ կամ մի քանի տարվա վճարումների մասին տեղեկատվություն»,- գրել է Գասպարյանը:

Էջմիածնի քաղաքապետի խոսքով՝ այս ամենը իր և իր գործունեության դեմ ուղղված ստի և կեղծիքի արշավի դրսևորում է։

«Այն մասին, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում, մանրամասն և հանգամանալից կներկայացնեմ վաղը՝ ուղիղ եթերի ընթացքում: Մեզ վաղը շատ հետաքրքիր ու անկեղծ զրույց է սպասվում, բոլորիդ հորդորում եմ հետևել: Ժամի մասին կհայտարարեմ լրացուցիչ»,- գրել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+