Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:17

2050-ին մեր տնտեսության առաջատար ճյուղը լինելու է այն, որը ՀՀ-ում չկա․ Փաշինյան

Մինչև 2050 թվականը պլամնավորում ենք, որ Հայաստանում տնտեսության առաջատար ճյուղը կլինի ոչ թե մշակող արդյունաբերությունը, այլ այն ճյուղը, որը գոյություն չունի ՀՀ-ում և կապված է տեխնոլոգիաների հետ։  Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապագայի տնտեսությանը։

«Հիմա աշխարհի առաջատար ընկերությունները տեխնոլոգիականներն են, բայց 1980-ական թվականներին ապագայի տնտեսություն պլանավորելիս ոչ ոք չգիտեր այդ մասին կամ գոնե մեզ այդ մասին չէին ասում։ 2050 թվականին  Հայաստանում տնտեսության առաջատար ճյուղը կլինի այլ այն ճյուղը, որը գոյություն չունի ՀՀ-ում և կապված է տեխնոլոգիաների հետ։ Այդ ճյուղն անվանում ենք պայմանականորեն «տեխնոլոգիական ճեղքման երևույթներ», որոնք հենվելու են Հայաստանի գիտական և տեխնոլոգիական առաջընթացի վրա»,- նշեց վարչապետը։

Ինչ վերաբերում է այսօրվան, նա կարևորեց գյուղատնտեսական արտադրանքի մշակումը, քանի որ հիմա կառավարությունը մեծ տեմպով վարկավորում է գյուղատնտեսությանը։ Արդյունքում ստացվելու է բերք, որի հետ պետք է աշխատել, մշակել։ Բերք ստանալը մեկ խնդիր է, դրա իրացումը՝ մեկ այլ, կարծում է կառավարության ղեկավարը։

«Ասել, թե այսօր ինչպիսին կլինի գինու, կոնյակի շուկան աշնանը՝ բարդ կլինի։ Դրա համար հարցը մեր ուշադրության կենտրոնում է՝ առաջարկում ենք հարցի փուլային լուծում։ Եկեք այժմ լուծենք բերքի ստացման, այնուհետ մթերման և իրացման խնդիրը, եթե պարզվի այդպիսիք կան։ Պետք է մեր առողջ ընկերութուններին աջակցենք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ վերջին տարիներին իրեն զարմացրել է հայ գործարարների տաղանդը, ովքեր և կհաղթահարեն այս ճգնաժամը։

«Կառավարության խնդիրն է չխանգարել նրանց ճգնաժամի հաղթահարման գործում»,- եզրափակեց Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+