Օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ` մենք պետք է նաև մեր տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից։ Այս մասին նշել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ։
Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին գազի գնի հնարավոր վերանայման հետ կապված՝ նախարարն ասել է. «Գազի գնի թանկացումը միշտ էլ դժվարություններ ստեղծող է, որովհետև նա ծախսային գործոն է տնտեսության համար և բնակչության հիմնական սպառման տեսակներից մեկն է, այնպես որ մշտապես գազի գնի փոփոխությունները լինելու են մեր կողմից, հասարակության կողմից ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը, ընդհանրապես տնտեսությունն է այդպիսին, բոլոր ռեսուրսներն են ժամանակի մեջ ունենում գնի փոփոխություններ, և մենք մի դեպքում ավելի շատ ուշադիր ենք, ավելի շատ ենք նկատում դա:
Օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ` մենք պետք է նաև մեր տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից, այսինքն` եթե արևի, քամիների ռեսուրսը կարողանանք ավելի շատ օգտագործել, ավելի քիչ կախված կլինենք նաև գազի և այդ եղանակով էլեկտրամատակարարման գնի փոփոխություններից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







