«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ»,-հայտնել է նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը այսօր գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում սահմանափակումների մասնակի վերացման թեմայով քննարկման ժամանակ նշել էր, որ Հայաստանում մեկնարկում է բշժկական դիմակների զանգվածային արտադրություն։
Տիգրան Ավինյանն էլ հավելել էր, որ բացի տեղական արտադրությունից, որոշ դիմակներ ներկրվել են և դիմակների պակասի մասին այս փուլում չեն խոսում և համատարած խնդիրը՝ գնային տատանումն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







