«Ես այսօր իմացա, որ մենք Հայաստանում դիմակների արտադրություն ենք սկսում, որը, հույս ունենք, մինչև 200 000 արտադրություն կունենա»։ Այս մասին այսօր գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում սահմանափակումների մասնակի վերացման թեմայով քննարկման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տիգրան Ավինյանը նշել է, որ բացի տեղական արտադրությունից, որոշ դիմակներ ներկրվել են և դիմակների պակասի մասին այս փուլում չեն խոսում և համատարած խնդիրը՝ գնային տատանումն է: Նա նշել է, որ հետագայում մոլերում և մեծ շուկաներում պետք է պարտադրեն կրել դիմակներ, ձեռնոցներ:
Փաշինյանն անդրադարձավ նաև տարածվող միֆերին և նշեց, որ խոսել է կորոնավիրուսի դրական դեպքով հաստատված, հետո բուժված անձնավորության հետ, ով չի հավատում, որ հիվանդացել է: Նա նշել է, որ այս հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է դրսևորվում:
«Պետք է խոստովանել՝ գիտական հանրության գիտելիքները վիրուսի մասին շատ նախնական են»,- ասաց նա և նշեց, որ շփոթության պատճառը դա է:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



