Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՈՒԱԶ մեքենաները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը, այդ թվում՝ Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ավտոմեքենաներից 10-ը՝ ՈւԱԶ մակնիշի, սնունդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հանձնել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







