«Հայաստան» համահայկական հիմնադրամը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին նվիրաբերվել է թոքերի արհեստական օդափոխության 5 սարք։ Այս մասին ասվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ։
Արհեստական օդափոխության սարքերը նվիրաբերվել են մի շարք բարերարների ու կազմակերպությունների աջակցությամբ։
Հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանի խոսքով՝ այդ սարքերը մեծ օգնություն են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







