ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարալել է «Սպառազինությունների վերահսկման, չտարածման և զինաթափման համաձայնագրերի և պարտավորությունների կատարողական ամփոփումը մինչև 2020 թվականը և դրանց պահպանումը» վերնագրով զեկույց, որում անդրադառնում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինություններին։
Պետդեպարտամենտը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի խախտումների մասին:
Համաձայն զեկույցի՝ 2019 թվականին Հայաստանում զրահատեխնիկայի ընդհանուր քանակը (AIFV) շարունակում էր գերազանցել սահմանափակ սպառազինության մասին պայմանագրի (TLE) թույլատրելի սահմանը, և մտահոգիչ է նաև սույն պայմանագրով նախատեսված մի շարք այլ պարտավորությունների չկատարումը:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում 2019 թվականին երկրի սպառազինությունների ընդհանուր քանակը շարունակել է գերազանցել զենքի սահմանափակման մասին համաձայնագրի սահմանները, և չեն կատարվել նաև պայմանագրով նախատեսված որոշ այլ պարտավորություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







