Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:44

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում
Blue flames of a gas stove

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիները, որոնց հոսանքն ու գազը անջատել են՝ կոմունալները չվճարելու պատճառով։

Հիշեցնենք, որ Հայաստանում կա 775 հազար ՀԷՑ-ի բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ։ Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 4300 բաժանորդների հոսանքն է անջատվել և 736 գազի բաժանորդների գազը։ Ընդ որում՝ էլեկտրական հոսանքի պարագայում բոլոր անջատվածների պարտքը կազմում է 30 հազար դրամ և ավելի, իսկ գազի բաժանորդների դեպքում՝ 80 հազար և ավելի։ Մենք կանգնել էինք մի խնդրի առաջ, որ երկրի էներգետիկ համակարգը կանգնել էր կոլապսի առաջ

«Վարչապետը խոստացել է, որ էլեկտրաէներգիան չեն անջատելու, իսկ այսօր խախտել է իր խոստումը։ Մենք պահանջում ենք այն, ինչի իրավունք ունենք։ Մենք չենք խախտում օրենքները և եկել ենք այստեղ զրուցելու վարչապետի հետ, որին մենք ընտրել ենք, և որը չի կատարում մեզ տված խոստումները», — հայտարարեց բողոքի մասնակիցներից մեկը։

Նրա պնդմամբ՝ 100 անգամ էլ վարչական արձանագրություն կազմեք, մեկ է, դուրս են գալու, գալու են այստեղ։

«Ինքը պետք է հասկանա, որ իր կողքի մարդիկ իրականությունը չեն ներկայացնում։ Այնպես չի, որ բան ու գործ չունենք անելու, եկել ենք կառավարության դիմացը կանգնել, ժամանակ ենք սպանում», — ասաց քաղաքացին՝ հավելելով, որ վարչապետն իր լայվի ընթացքում ասում էր, որ արտակարգ դրության պայմաններում մարդկանց գազն ու լույսը չի անջատվի։ Դա այն մինիմումն է, որ այս ժողովուրդը պետք է ունենա։
Նա նշեց, թե որպեսզի հետագայում շահարկումներ չլինեն, մեկ անգամ ևս ընդգծում է. իրենց պահանջը հենց դա է կառավարությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+