Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների ցանկը։ Նրանց թվում 2 հայ կա։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած հայ բուժաշխատողներն են Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան, 69-ամյա Արփիկ Աշոտի Հասրաթյանը և Սանկտ Պետերբուրգի Պատերազմի վետերանների հոսպիտալի 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիի Դավթյանը։
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 22 բուժաշխատող։ Նրանցից ամենաերիտասարդը 29 տարեկան է՝ Մոսկվայից նյարդաբան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







