ԵԱՏՄ-ում ռուսական գազի գնի հարցը քննարկվելու և մշակվելու է փորձագիտական մակարդակով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում գազի ավելի ճկուն գների անհրաժեշտության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա ԵԱՏՄ-ում փորձագիտական մակարդակով բանակցությունների հարց է։ Հարցը դրված է ԵԱՏՄ շրջանակներում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն երեքշաբթի օրը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ քանի դեռ Միության երկրները դուրս չեն եկել ընդհանուր էներգետիկ շուկաներ, և ստեղծված ճգնաժամային իրավիճակում բնական գազի գինը պետք է լինի ավելի ճկուն, հարմարվողական։
Լուկաշենկոն նաև դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի հնարավոր լինի օպերատիվ կերպով քննարկել այդ հարցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







