Բուժաշխատողների պաշտպանիչ միջոցները եթե չասեմ մեր առաջին, ապա երկրորդ գերակայությունն է, որովհետև եթե չունենանք պաշտպանված բուժաշխատողներ, ապա չենք կարող հոգ տանել պոտենցիալ վարակակիրների մասին: Այս մասին այսօր «Ազատության» ուղիղ եթերի ժամանակ նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը հայտնել է, որ այժմ բանակցում են մի կարի արտադրամասի հետ, որ 100 հազար միանվագ օգտագործման հագուստ կարեն՝ հատուկ հաստոցներ ներկրելուց հետո: «Վերջին ինքնաթիռով մենք բավականին մեծ թվով, դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ և ակնոցներ ենք ստացել, որոնք մեզ երկար ժամանակ կբավականացնի»:
Հարցին՝ եղե՞լ են բժիշկներ, ովքեր հրաժարվել են աշխատել պաշտպանիչ արտահագուստ չունենալու համար՝ նախարարը պատասխանել է. «Եղել են բուժաշխատողներ, ովքեր հրաժարվել են աշխատելուց, եղել են բուժաշխատողներ, որոնց մենք ինքներս ենք խնդրել մնալ տանը՝ տարիքի կամ խրոնիկական հիվանդության պատճառով, սակայն ես չեմ մտաբերում մի դեպք, որ բուժաշխատողը հրաժարվի աշխատել պաշտպանիչ արտահագուստի բացակայության պատճառով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







